Գաղտնիության քաղաքականություն

Վերջին թարմացումը՝ 28/09/2026

1. Այս քաղաքականության մասին

Armlytic-ը առցանց հարցումների հարթակ է։ Այս քաղաքականությունը բացատրում է, թե ինչ անձնական տվյալներ ենք մենք հավաքում, ինչու ենք դրանք օգտագործում և ինչ իրավունքներ ունեք դուք։ Այն վերաբերում է մեր կայքին, Armlytic հարթակին և դրանում ստեղծված հարցումներին։ Օգտվելով Armlytic-ից՝ դուք ընդունում եք սույն Գաղտնիության քաղաքականությունը։ Եթե համաձայն չեք դրան, խնդրում ենք չօգտվել ծառայությունից։

2. Տվյալներ, որոնք մենք հավաքում ենք

• Հաշվի տվյալներ՝ անուն, ազգանուն, էլ․ փոստ, հեռախոսահամար, գաղտնաբառ (պահվում է միայն գաղտնագրված տեսքով), ընկերության անվանում և հեռախոսահամար։ • Google-ով մուտք՝ եթե մուտք եք գործում Google-ի միջոցով, մենք ստանում ենք ձեր անունը և էլ․ փոստը ձեր Google հաշվից։ • Հարցումների բովանդակություն՝ ձեր ստեղծած հարցումները, հարցերը և կարգավորումները։ • Հարցվողների տվյալներ՝ հարցումներում տրված պատասխաններն ու մեկնաբանությունները, իսկ եթե հարցումը դա պահանջում է՝ նաև հարցվողի անունը և էլ․ փոստը, ինչպես նաև պատասխանի աղբյուրն ու ժամանակը։ • Հետադարձ կապի ձև՝ ձեր անունը, էլ․ փոստը, հեռախոսահամարը և հաղորդագրությունը։ • Տեխնիկական տվյալներ՝ IP հասցե, դիտարկչի և սարքի տեսակ, այցելած էջեր, համակարգային գրառումներ և cookie-ներ։

3. Ինչպես ենք օգտագործում տվյալները

Մենք օգտագործում ենք անձնական տվյալները՝ • հաշիվներ ստեղծելու, կառավարելու և ծառայությունը մատուցելու համար • հարթակը գործարկելու, պահպանելու, բարելավելու և նոր հնարավորություններ մշակելու համար • հասկանալու համար, թե ինչպես է օգտագործվում ծառայությունը (վերլուծություն և վիճակագրություն) • հարթակը պաշտպանելու և սպամը, խարդախությունն ու չարաշահումները կանխելու համար • ծառայողական նամակներ ուղարկելու համար, օրինակ՝ հաստատման կոդեր, հրավերներ և հաշվի մասին ծանուցումներ • Armlytic-ի նորությունների և առաջարկների մասին նամակներ ուղարկելու համար (կարող եք ցանկացած պահի հրաժարվել բաժանորդագրությունից) • ձեր հարցերին և աջակցության հարցումներին պատասխանելու համար • օրենքով սահմանված պարտավորությունները կատարելու և մեր իրավունքները պաշտպանելու համար Մենք կարող ենք նաև տվյալները վերածել անանուն կամ ամփոփ տեսքի, որով այլևս հնարավոր չէ նույնականացնել որևէ անձի, և դրանք օգտագործել ցանկացած նպատակով, օրինակ՝ վիճակագրության, հետազոտության, արտադրանքի վերաբերյալ որոշումների և մարքեթինգի համար։

4. Տվյալների մշակման հիմքերը

Մենք մշակում ենք անձնական տվյալները հետևյալ հիմքերով՝ • ձեզ հետ պայմանագիրը՝ տվյալներն անհրաժեշտ են այն ծառայությունը մատուցելու համար, որից դուք օգտվում եք • մեր օրինական շահերը՝ անվտանգություն, վերլուծություն և ծառայության բարելավում • ձեր համաձայնությունը՝ օրինակ՝ մարքեթինգային նամակների համար, որը կարող եք ցանկացած պահի հետ կանչել • օրենքի պահանջները՝ երբ օրենքը մեզ պարտավորեցնում է պահել կամ տրամադրել տվյալները

5. Հարցվողների տվյալները

Հարցումը ստեղծած ընկերությունը կամ անձը (հարցման սեփականատերը) որոշում է, թե ինչ տվյալներ հավաքի հարցվողներից և ինչպես օգտագործի դրանք։ Նա է պատասխանատու այդ տվյալների համար։ Armlytic-ը պահում և մշակում է հարցվողների տվյալները հարցման սեփականատիրոջ անունից՝ ծառայությունը մատուցելու համար։ Հարցման սեփականատերը պետք է ունենա հարցվողների տվյալները հավաքելու օրինական հիմք և տեղեկացնի նրանց այդ մասին։ Եթե դուք մասնակցել եք հարցման և ունեք հարց կամ պահանջ ձեր տվյալների վերաբերյալ, խնդրում ենք նախ դիմել հարցման սեփականատիրոջը։ Մենք կօգնենք նրան պատասխանել ձեր պահանջին։

6. Տվյալների փոխանցում

Մենք չենք վաճառում անձնական տվյալներ։ Մենք դրանք փոխանցում ենք միայն հետևյալ դեպքերում՝ • հարցման սեփականատիրոջը՝ հարցվողների պատասխանները տեսանելի են հարցման սեփականատիրոջը և նրա թիմին • ծառայություններ մատուցողներին, որոնք օգնում են մեզ գործարկել Armlytic-ը, օրինակ՝ հոսթինգ, էլ․ նամակների առաքում և Google (Analytics, reCAPTCHA և Google-ով մուտք) - նրանք կարող են օգտագործել տվյալները միայն մեզ իրենց ծառայությունները մատուցելու համար • երբ դա պահանջում է օրենքը, կամ մեր իրավունքները, մեր օգտատերերին կամ հանրությանը պաշտպանելու համար • Armlytic-ի միաձուլման, վաճառքի կամ վերակազմակերպման դեպքում տվյալները կարող են փոխանցվել նոր սեփականատիրոջը՝ սույն քաղաքականության պայմաններով Այս մատակարարներից ոմանք կարող են մշակել տվյալները Հայաստանից դուրս։ Այդ դեպքում մենք ձեռնարկում ենք ողջամիտ քայլեր՝ ձեր տվյալները պաշտպանված պահելու համար։

7. Cookie-ներ

Cookie-ները փոքր ֆայլեր են, որոնք պահվում են ձեր դիտարկչում։ Մենք օգտագործում ենք՝ • անհրաժեշտ cookie-ներ՝ ձեր մուտքը պահպանելու, ձեր լեզուն հիշելու և ծառայության անվտանգությունն ապահովելու համար • վերլուծական cookie-ներ՝ Google Analytics, հասկանալու համար, թե ինչպես են այցելուներն օգտվում մեր կայքից • Google reCAPTCHA՝ մեր ձևերը սպամից և բոտերից պաշտպանելու համար Դուք կարող եք արգելափակել կամ ջնջել cookie-ները ձեր դիտարկչի կարգավորումներում։ Առանց անհրաժեշտ cookie-ների ծառայության որոշ մասեր կարող են չաշխատել։

8. Տվյալների անվտանգություն

Մենք կիրառում ենք ողջամիտ տեխնիկական և կազմակերպչական միջոցներ տվյալները պաշտպանելու համար, այդ թվում՝ գաղտնագրված կապ (HTTPS), գաղտնագրված գաղտնաբառեր և սահմանափակ հասանելիություն։ Ինտերնետով տվյալներ փոխանցելու կամ պահելու ոչ մի եղանակ լիովին անվտանգ չէ, ուստի մենք չենք կարող երաշխավորել բացարձակ անվտանգություն։

9. Տվյալների պահպանման ժամկետը

Մենք պահում ենք հաշվի տվյալները, քանի դեռ ձեր հաշիվն ակտիվ է։ Հարցումների և հարցվողների տվյալները պահվում են, մինչև հարցման սեփականատերը դրանք ջնջի կամ նրա հաշիվը փակվի։ Դրանից հետո մենք ողջամիտ ժամկետում ջնջում կամ անանունացնում ենք տվյալները, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքը պահանջում է դրանք պահել ավելի երկար, կամ դրանք անհրաժեշտ են վեճեր լուծելու կամ մեր պայմանագրերը կատարելու համար։ Պահուստային պատճեններում առկա տվյալները ջնջվում են ժամանակի ընթացքում։

10. Ձեր իրավունքները

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ դուք իրավունք ունեք՝ • իմանալու, թե արդյոք մենք մշակում ենք ձեր տվյալները և ինչ տվյալներ ունենք ձեր մասին • պահանջելու ուղղել սխալ կամ ոչ ամբողջական տվյալները • պահանջելու ջնջել ձեր տվյալները կամ արգելափակել դրանց օգտագործումը • ցանկացած պահի հետ կանչելու ձեր համաձայնությունը • հրաժարվելու մարքեթինգային նամակներից • բողոք ներկայացնելու ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն Այս իրավունքներից օգտվելու համար գրեք մեզ [email protected] հասցեով։ Մենք կարող ենք նախապես խնդրել հաստատել ձեր ինքնությունը։ Եթե դուք հարցվող եք, խնդրում ենք նախ դիմել հարցման սեփականատիրոջը (տե՛ս բաժին 5)։

11. Եվրոպական միությունում գտնվող օգտատերեր

Եթե դուք գտնվում եք Եվրոպական միությունում, Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգը (GDPR) ձեզ նաև իրավունք է տալիս պահանջելու սահմանափակել ձեր տվյալների օգտագործումը կամ առարկելու դրա դեմ։ Դրա համար գրեք մեզ [email protected] հասցեով։ Եթե գոհ չեք մեր պատասխանից, կարող եք դիմել նաև ձեր երկրի տվյալների պաշտպանության մարմնին։

12. Երեխաներ

Armlytic-ը նախատեսված չէ 18 տարեկանից փոքր անձանց համար։ Մենք գիտակցաբար չենք հավաքում երեխաների տվյալներ, և եթե պարզենք, որ դա տեղի է ունեցել, կջնջենք այդ տվյալները։ Հարցումների սեփականատերերը չպետք է հավաքեն երեխաների տվյալներ առանց օրենքով պահանջվող համաձայնության։

13. Քաղաքականության փոփոխություններ

Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել այս քաղաքականությունը։ Էջի վերևում նշված ամսաթիվը ցույց է տալիս վերջին տարբերակը։ Կարևոր փոփոխությունների մասին կտեղեկացնենք էլ․ փոստով կամ հարթակում։ Եթե փոփոխություններից հետո շարունակեք օգտվել Armlytic-ից, դա կնշանակի, որ ընդունում եք թարմացված քաղաքականությունը։

14. Կապ մեզ հետ

Այս քաղաքականության կամ ձեր տվյալների վերաբերյալ հարցերի դեպքում գրեք մեզ [email protected] հասցեով կամ օգտվեք «Կապ» էջից։